Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Փոքրամասնությունն ընդդեմ մեծամասնության

Փոքրամասնությունն ընդդեմ մեծամասնության
13.02.2014 | 16:14

Խորհրդարանական ընդդիմությունը կառավարությանն անվստահություն ներկայացնելու գործընթաց է սկսել։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ են մտածում այս մասին պետական պաշտոնյաները։

«ՀԱՍԿԱՆԱԼԻ ՉԷ, ԹԵ ԱՅԴ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԻՆՉ ՇԱՀԵՐ ԵՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ»
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ (ԿԳ նախարար)


-Պարոն նախարար, խորհրդարանական ընդդիմության այս նախաձեռնությունը նորմա՞լ քաղաքական գործընթաց եք համարում, և, ըստ Ձեզ, ի՞նչ արդյունք կտա այն։
-Որքան ես եմ տեղյակ, խորհրդարանական ոչ իշխանական ուժերի մեջ միասնականություն դեռևս չկա։ Տարաձայնությունները հարթվող են, թե ոչ, դա իրականում իրենց խնդիրն է։ Մեր տեսակետը շատ հստակ է` կառավարությունը չափից ավելի պատասխանատու պետական մարմին է, որպեսզի քաղաքական շահարկումների կամ նեղկուսակցական հաշվարկների բավարարման ալիքի վրա քայլեր ձեռնարկի և տրվի այս պահին ո՛չ սոցիալական, ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական հիմքեր ունեցող գործընթացին։ Մյուս կողմից, հասկանալի չէ, թե այդ չորս քաղաքական ուժերը ինչ շահեր են սպասարկում։ Որովհետև քաղաքականությունից տարրական գիտելիք ունեցողների համար ակնհայտ է, որ եթե անգամ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տա, ապա հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու է խորհրդարանական մեծամասնությունը, այն է` ՀՀԿ գումարած ՕԵԿ։ Եթե ոչ իշխանական ուժերը ուզում են իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ լուծել, դա ուրիշ բան։ Այսինքն, նրանք համագործակցում են իշխանությունների հետ։ Այդ դեպքում, ցավոք, պիտի նշեմ, որ մենք ընդհանրապես չունենք ընդդիմություն։ Եթե դա այդպես չէ, ապա ընդհանրապես հասկանալի չէ այդ գործընթացի քաղաքական տրամաբանությունը։ Որովհետև, եթե այդ ուժերն այդպիսով փորձում են իրենց ընտրազանգվածին ինչ-որ բան ցույց տալ կամ փորձում են «սեփականաշնորհել» սոցիալական հասարակական շարժումները, այս դեպքում, վստահ եմ, քաղաքացիական հասարակական ինստիտուտները, ակտիվիստները թույլ չեն տա, որպեսզի որևէ քաղաքական ուժի դրոշը ծածանվի ակտիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքների հրապարակային գործընթացի վրա։

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՄԻ ՏՎԵՔ»
ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆ (տնտեսական մրցակցության մշտական հանձնաժողովի նախագահ)


-Պարոն Շաբոյան, հարցս քաղաքական է` ի՞նչ եք կարծում, խորհրդարանական ընդդիմությանը կհաջողվի՞ հասնել կառավարության հրաժարականին։
-Խնդրում եմ ինձ ուղղեք հարցեր, որոնք գտնվում են մեր իրավասության շրջանակներում, և քաղաքական հարցեր մի տվեք։


Ճեպազրույցները` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ